Ֆիլմեր

Co Production-ը զբաղվում է ֆիլմերի, սերիալների, տեսահոլովակների արտադրությամբ: Մենք նկարահանումներն իրականացնում ենք ինչպես պատրաստի սցենարների հիման վրա, այնպես էլ նախագծերի զրոյական կետից՝ մտագրոհից ու սցենարի մշակումից մինչև նկարահանում և տարածում:

 

Նախարտադրություն

Մեր պրոֆեսինալ պրոդյուսերներն ու ռեժիսորները Ձեզ հետ քննարկում են Ձեր գաղափարները, հայեցակարգերը, որոնց հիման վրա հանդես են գալիս առաջարկություններով և սցենարային պլանով: Ձեր կողմից սցենարի հաստատումից հետո սկսվում են նկարահանումների նախապատրաստական աշխատանքները:

 

Արտադրություն

Ժամանակակից տեխնիկա, պրոֆեսիոնալ դերասաններ և անձնակազմ. այս ամենի համադրությամբ մենք ստանում ենք որակյալ արտադրանք, որը գլխավոր պրոդյուսերի կողմից վերջնական հաստատում ստանալուց հետո ուղարկվում է մոնտաժի:

 

Հետարտադրություն

Մեր մոնտաժի մասնագետները ստանում են վերջնական արդյունքը՝ անհրաժեշտության դեպքում նկարահանված տեսանյութին ավելացնելով անիմացիաներ, շարժական գրաֆիկայի այլ էլեմենտներ: Պատրաստի արտադրանքը տարածվում է ինչպես սոցիալական մեդիայի մեր էջերում, այնպես էլ Ձեր առաջարկած հարթակներում: